Համամոլորակային բնապահպանական հիմնախնդիր: Օզոնային շերտի պահպանության խնդիրը

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:

Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն, մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման գործընթացն անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ, որոնք լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: 

Օզոնի քայքայումը հիմնականում տեղի է ունենում մի քանի արհեստական նյութերի մթնոլորտ արտազատման հետեւանքով: Այդպիսի նյութեր են` ֆրեոնները (օգտագործվում են սառնարաններում, օդորակիչներում), հալոնները (օգտագործվում են կրակմարիչներում), բրոմիդները (օգտագործվում են գյուղատնեսության մեջ): ֆրիոն գազի յուրաքանչյուր մոլեկուլը, որը քլոր է պարունակում, կործանում է հազարավոր ու միլիոնավոր օզոնի մոլեկուլներ, ինչն էլ օզոնային շերտի քայքայման պատճառ է դառնում: 

Օզոնի շերտի քայքայման խնդիրը ի հայտ է եկել 1980-ական թվականներին, երբ Անտարկտիդայի վրա հայտնաբերվեց «օզոնային խոռոչ»:

Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված  և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից:

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:

Սա գլոբալ, համամարդկային խնդիրներից մեկն է ու գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում և համակարգվում է ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի ազդեցության ծրագրի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին՝ Արագածի հարավային լանջին` 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն: 

 

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը 1999թ. ապրիլի 28-ին: 2001թ.-ին Հայաստանը ձևակերպել է օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային ծրագիր, որն ուղղված է Վիեննայի կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարմանը:

Ծրագրով նախատեսված են օրենսդրության կատարելագործում և ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր օզոնաանվտանգ տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր է հայտարարել1994 թվականին: Այն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: 

 

Այսօր միջազգային  ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Այս խնդրի վերացման շուրջ միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր: 

Posted in Uncategorized | Leave a comment

Աշխարհի ամենաթանկ գրքերի մեջ երկրորդ տեղը պատկանում է Ջոն Օդյուբոնի <> օրացույցին (գինը` 5.500.000 ֆունտ ստերլինգ ):

cb9be7fc18d880d2ce2ba094d37dae07<< Ամերիկացի թռչուններ >> ալբոմի ստեղծումը հանրահայտ ամերիկյան թռչնաբան , բնագետ և նկարիչ Ջոն Ջեյմսի Օդյուբոնի մտքին եկել է 1840 թ. : Նա ցանկացավ պատմել աշխարհի բոլոր թռչունների մասին մի գրքում , և  նրա գաղափարը հաջողվեց : Օդյուբոնը նկարագրեց թևավորների ավելի քան 400 ներկայացուցիչների , ընդ որում աշխարհին ի ցույց դրեց ևս 25 նոր տեսակ :audubon_1

Գրքի յուրահատկությունը նրա գրաֆիկայի մեջ է , Ջոն Ջեյմսը անձամբ նկարում էր ամեն թռչնին բնական չափի : Նկարների չափսը ` 9966 սմ էր : Բոլոր նկարները հավաքված են 4հսկա թղթապանակներում `բնական կաշվից պատրաստված , և կշռում են 89 կգ :

Եվս մեկ տարբերակիչ հատկություն . այն , որ գրքի ստեղծման ժամանակ մահացան , իհարկ գիտության համար , 100-ավոր թռչուններ : Բանն այն է , որ Օդյուբոնը սկզբում նրանց կրակում էր , իսկ հետո տալով նրանց բնական դիրք 20101209_john_james, նկարում էր կարծես թե բնականից : Այն պայմաններում, երբ լուսանկարչությունը դեռ առաջին քայլերն էր անում , մանրամասն փորագրված նկարազարդումները պահանջված էին կենդանիների կողմից , այդ պատճառով մեծ էր հրատարակության ոչ միայն էսթետիկ , այլև գիտական նշանակությունը : Պատկերները տարբերվում են բացառիկ ճշգրտությամբ , բացի դրանից Օդյուբոնի պատկերած թռչունների 6 տեսակները այժմ վերացել են : Ստացվեց իրոք արժեքավոր գիրք : 

Օգտագորված աղբյուր `

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3976520

Posted in Uncategorized | Leave a comment

Աշխարհի ամենաթանկ գիրքը

Աշխարհի ամենաթանկ գիրքը
Յուրաքանչյուրը գիտի հզոր գյուտարար և նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի այնպիսի գործերը , ինչպիսին են ` «Մոնա Լիզան » , «Վիտրուվինյան մարդը» և «Գաղտնի ընթրիքը» : Բայց ոչ բոլորը գիտեն Վերածննդի այնպիսի անգին կոթողի մասին , ինչպիսին է «Լեստերյան կոդեքս» անվամբ գիրքը : Այդ գիրքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ գիրքը և պատկանում է Բիլ Գեյթսին:
1994 թ «Ջրի , հողի , և երկնային մարմինների տրակտատը», այդպիսին էր գրքի սկզբնական անվանումը , գնվել էր « Microsoft» ընկերության հիմնադրի կողմից 24 մլն դոլլարով :
Մինչ այդ ամենաթանկարժեք գիրքը պատկանում էր նավթային մագնատ Արմանդ Համմերին : Արժի նաև նշել , որ բազմաթիվ աղբյուրներ սխալմամբ համարում են , որ աշխարհի ամենաթանկ գիրքը «Ամերիկացի թռչուններ» չորս հատորանոց  գիրքն է , սակայն դրա արժեքը կրկնակի անգամ ցածր է ` 11 մլն դոլլար :
«Ջրի , հողի և երկնային մարմինների տրակրատը» Լեոնարդո Դա Վինչիի մտքերի , եզրակացությունների և հայտնաբերումների հավաքածու է : Գիրքը բաղկացած է իրար ամրացված 18 մագաղաթե էջերից`  , ընդ որում այդ գրքում տեքստը գրված է հայելու արտացոլանքում , այսինքն` գիրքը կարելի է կարդալ միայն հայելու օգնությամբ :
Գրքում հզոր գյուտարարը նկարագրում է իր մտքերը ջրի , օդի , լույսի և հանքային տարրերի ստեղծման և կառուցվածքի մասին : Նա նաև ենթադրում է , որ երկրագունդը կենդանի էակ է : Օդը նրա հոգին է , հողը ` նրա մարմինը , իսկ ջուրը ` արյունը : Գիրքը զարդարված է նկարներով , որոնք ստեղծել է հենց ինքը Լեոնարդո Դա Վինչին , ինչը անկասկած բազմիցս բարձրացնում է նրա գինը :

 

Օգտագործված աղբյուր `

http://nevozmozhnogo.net/faktyi/samaya-dorogaya-kniga-v-mire.html

Posted in Uncategorized | Leave a comment

Տղամարդու կերպարը Թումանյանի պոեմներում

Լինելով շատ մեծ գերդաստանի հայր , Թումանյանը առավել քան այլ գրող , գնահատել է ընտանիքի կարևորությունը և առանձնապես հայ տղամարդու դերն այդ ընտանիքում : Նրա գովերգած , նկարագրած աշխարհը Լոռին է ` իր նիստ ու կացով , իր մարդկանցով : Հայ նահապետական գյուղն է , որտեղ քաղքենիությունը ու բուրժուական օրենքները չեն հասցրել թափանցել և իրենց չար գործը անել :

   Թումանյանի <<Սասունցի Դավիթը>> հայ տղամարդու հավաքական կերպարն է : Գեղեցիկ և առնական լինելուց զատ , նա պարկեշտության , միամտության , բարեսրտության մարմնացում է : Երբեք հանկարծահարձակ չի լինում , նախօրոք տեղյակ է պահում իր հակառակորդին , առաջին հարվածի իրավունքը զիջելով դիմացինին : Ցավոք, մեր ժամանակներում գնալով վերանում է այս գիծը : Մարդիկ ավելի անհանդուրժող են : Եթե այն ժամանակ տղամարդիկ առաջնորդվում էին միայն իրենց բազկի ուժով , ապա մեր այս տեխնոլոգիաների դարում , այնքան բազկի ուժը չի կարևոր , ինչքան կարևորվում է մտքի ճկունությունը :     

     Նահապետական օրենքների զոհ չէր արդյոք Անուշը : Կամ օրինակ , հենց այս ժամանակներում դժվարությամբ ես հավատում , որ որևէ երիտասարդ այդքան ցավագին ընդունի Սարոյի և Մոսիի միջև կատարված միջադեպը : Մոսին չներեց ընկերոջ <<դավաճանությունը>> , չլսեց անգամ հարազատ քրոջ թախանձանքը : Ամենից առաջ հայ տղամարդը գնահատում է կնոջ հավատարմությունը:

   Գդակը գլխին հպարտ քայլում էին գյուղամեջով և երբ ցանկանում էին նշել այս կամ այն տղամարդու պատվազրկության մասին ասում էին որ , <<գդակը ծուռ է դրել>> կամ <<գդակը գլխիցդ կհանեմ>> , դրանից վիրավորական ոչինչ չկար հայ տղամարդու համար , որովհետև ցանկացած հայ տղամարդու համար ընտանիքը իր անառիկ բերդն էր : Իսկ հիմա ժամանակները այլ են շատ ընտանիքներ փլուզվում են , որովհետև ընտանիքի հոգսը , ոչ թե տղամարդն է քաշում  , այլ կինը : Որ մի նահապետական հայ տղամարդը կհանդուրժեր , որ ինքը անգործ նստեր տանը , իսկ կինը մեկներ արտասահման աշխատելու :

  Թումանյանի նկարագրած 9 ամյա Մարոյին չներեց հայրը , տուն չընդունեց , որովհետև ետ գալով , ամուսնուց հեռանալով , հոր պատիվը գետնով էր տվել : Միգուցե այժմյան տղամարդիկ էլ մտածեն , ինչպես մտածում էր Մարոյի հայրը , և’ բաժանությունները անտեղի չեն լինի , և’ շատ չեն լինի : Բոլոր ժամանակներում էլ չի ներվել կնոջ դավաճանությունը : Դա համարվել է սրբապղծության նման մի բան : Ինչպես Թմբկաբերդի առումը պոեմում Շահը հասնելով իր նպատակին , ձեռք բերեց գեղեցկուհի իշխանուհուն , բայց նրա մեջ խոսեց տղամարդը , ամուսնուն դավաճանած կնոջ համար , նա գտավ միակ և ճիշտ պատիժը ` ձորից ցած գլորեց անդունդը : 

Posted in Uncategorized | Leave a comment

Արամ Պաչյան « Թափանցիկ շշեր»

Հարցարան

Բացատրիր, մտորիր. «Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»:

Մեռած մարդիկ մեր հիշողության մեջ  մեզ թանկագին,շատ հարազատ մարդիկ են ,որոնց կորստի հետ մենք հաշտվել ենք  ,բայց պահում ենք նրանց մեր հիշողության մեջ :

Հայրը՝ «Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու»՝ բացատրեք:

Տղան ուղղակի չէր գայթակղվում իր հոր տված կաշառքներով լռության դիմաց : Նա իր հորը սիրելով մտածում էր , որ հայրն իրեն լավ է զգում ,որ խմում է և ամեն անգամ իր հոր խնդրանքը չուզենալով , բայց մեկ է կատարում էր , վախենում էր հիասթափեցնել հորը : Եվ երբ եկավ այն ժամանակը, երբ հոր կյանքի թելը բարակել էր և մոտենում էր նրա ողբալի վախճանը , նա տղային անամոթաբար հասկացնում  է , որ միշտ հիշելու է իր մասին , հիշելու է ,  որ հայրասպան է …և տղային միշտ այդ զգացողությունը  կրկնակի ցավ է պատճառելու :

Հարբեցողություն՝ արա՞տ, հիվանդո՞ւթյուն, կախվածո՞ւթյուն. գրավոր մտորիր այս հարցի շուրջ.աշխատանքումդ օգտագործիր կոնկրետ ու ճշգրիտ տեղեկություններ (տես համացանցում), փորձիր համակողմանի մոտենալ խնդրին:

Հարբեցողությունը հիվանդություն է , որը առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախակի օգտագործելով ալկոհոլը ընկնում են կախման մեջ :  Եթե միանգամից զրկվեն ալկոհոլ օգտագործելու հնարավորությունից , նրանց մոտ առաջանում է սրտխառնոց , դող , անհանգստություն և այլն : Հարբեցողությունը խախտում է ուղեղի գործունեությունը և հիշողությունը , թուլացնում է ֆիզիկական հնարավորությունները , մարդը սկսում է անմիտ արարքներ թույլ տալ :

Հայտնի փիլիսոփա Սենեկան գրել է `<<Հարբեցողությունը հանդիսանում է խելագարության վիճակ, որն առաջացնում են նպատակաուղղված>>  :

Եթե առաջին խմիչքին բաժակը շուրթերին մոտեցնող մարդը զգա , որ տարիներ անց գերի է դառնալու այդ թույնին , ապա չի կատարի այդ անխոհեմ քայլը : Նույնիսկ այսպիսի մի շատ ճիշտ խոսքերով երգ կա .

Մի թասը լավ է,
Երկուսը բավ է,
Բայց լավ իմացիր,
Երրորդը ցավ է:

Ով խմում է հատիկ-հատիկ
Նա դառնում է նռան հատիկ,
Ով խմում է բազմապատիկ,
Նա զարկում է պատեպատիկ:

Մարդկանց մոտ խմելու ցանկություն է առաջանում սթրեսից  , զգացմունքային կոնֆլիկտների հետևանքներից  ,  ինչ-որ  ծանր կորստից  , աշխատավայրում տեղի ունեցող խնդիրներից և դժվարություններից : Շատերը իրենց անձնական վիշտը փորձում են խեղդել խմիչքի մեջ , որպես օրենք, դրանք թույլ , կամազուրկ մարդիկ են : Նրանք իրականությունից խուսափելով` ընկնում են խմիչքի երևակայական աշխարհ` մոռանալով ամեն ինչ : Եթե կարողանում են ժամանակին ետ կանգնել արատավոր ուղուց , ուրեմն փրկվում են մահվան ճիրաններից , իսկ եթե ոչ , ապա դառնում է կախվածություն և հիվանդություն : Այդ մարդիկ լքված են հասարակության կողմից , մեկուսացված , նույնիսկ պետք չեն իրենց ընտանիքի անդամներին :

Posted in Uncategorized | Leave a comment